կարևոր
1003 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-10 19:59

Ներկայումս տարածաշրջանում առավել հեռանկարային է երկաթուղային հաղորդակցության վերականգնումը. Զախարովա

Ներկայումս տարածաշրջանում առավել հեռանկարային է երկաթուղային հաղորդակցության վերականգնումը. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությամբ նախատեսված տնտեսական հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցին: Զախարովան ընդգծել է, որ երեք երկրների ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ իսկապես տարածաշրջանում ապաշրջափակվում են բոլոր տնտեսական տրանսպորտային ուղիները:

«Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության, քաղաքացիների և բեռների տեղափոխման նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն ապահովում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմինները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ կողմերի համաձայնությամբ կապահովվի նոր տրանսպորտային հաղորդակցության միջոցների կառուցումը, որոնք կապելու են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի հիմնական տարածքի հետ: Տնտեսական ուղիների ապաշրջափակումը և նոր ուղիների կառուցումը, ինչպես հասկանում եք, երկարատև գործընթաց է, որի հետ կապված գլխավոր հարցերը որոշվելու են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից»,- ասել է Զախարովան:

Վերջինս հավելել է, որ «ներկա պահին առավել հեռանկարային ուղղություն է երկաթուղային հաղորդակցության վերականգնումը»: «Ռուս մասնագետների աջակցությամբ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ շրջանում երկաթուղային ենթակառուցվածքների՝ սահմանամերձ տարածքների նախնական ուսումնասիրություն է տեղի ունեցել»,- նշել է Զախարովան: