15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերի ժամանակ ոստիկանությունը խոչընդոտել է լրագրողների աշխատանքին, այս մասին արձանագրում է Լրագրողների եվրոպական ֆեդերացիան:
Կազմակերպությունն իր կայքէջում որպես օրինակ է բերել դեկտեմբերի 1-ին Երեւանում ցույցը լուսաբանելու ժամանակ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Հայկ Սուքիասյանին բերման ենթարկելու փորձը:
Լրագրողների եվրոպական ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ խստորեն դատապարտելով նման միջադեպերը, եւ պահանջելով իշխանություններից հետաքննել դեպքը: