կարևոր
1301 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-10 17:30

ԴՆԹ հետազոտություններն արագացնելու համար պետությունը ձեռք է բերում երկրորդ սարքավորումը

ԴՆԹ հետազոտություններն արագացնելու համար պետությունը ձեռք է բերում երկրորդ սարքավորումը

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայում ձեռք է բերում դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նա նշել է, որ Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնն» ունի գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) Applied Biosystem 3500 Applied Biosystem 3500 միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգ, որն այս պահին միակն է Հայաստանում:

«Ներկայումս առողջապահության նախարարությունը ձեռք է բերում դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, որը տեղադրելուց հետո ավելի կարագանա նույնականացման գործընացը»,-ասել է խոսնակը: