կարևոր
2675 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-10 17:17

Հայաստանի գիտության, կրթության և մշակույթի գործիչները համատեղ հայտարարություն են տարածել

Հայաստանի գիտության, կրթության և մշակույթի գործիչները համատեղ հայտարարություն են տարածել

Հայաստանի Հանրապետության մտավորականների առաջին հավաքի մասնակիցները, արտահայտելով երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունը, հայտարարում են.

1. Երկրի ծանրագույն իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է գործող վարչակարգը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ով այլևս անկարող է հայրենիքի պաշտպանության և ՀՀ Սահմանադրության երաշխավորը լինել՝ երկիրն ու ժողովրդին տանելով ցավագին ու ծանր պարտության: Ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշանյանի հրաժարականը, որը կնպաստի  հայոց պետականությանը սպառնացող վտանգավոր զարգացումների կասեցմանը:  

2. Մեր աջակցությունն  ենք հայտնում հանրության բոլոր այն շերտերին, որոնք իրենց ջանքերն են  ուղղում  գերիների փոխանակման, անհայտ կորած զինվորական և քաղաքացիական անձանց, զոհված զինծառայողների մարմինների հայտնաբերման ու վերադարձման, վիրավորների ապաքինման, պետության առաջ ծառացած այլ հիմնախնդիրների լուծման գործին:     

3.Անընդունելի ենք համարում ժողովրդի թիկունքում և առանց Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ին ստորագրած խայտառակ կապիտուլյացիայի հայտարարությունն ու նրա պայմանները՝ Հայաստանի ապագա կառավարությունից պահանջելով հետևողական ու արդյունավետ ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակից բարենպաստ ելքեր գտնելու համար:

4. Վճռականորեն մերժում ենք գիտության, կրթության և մշակութային արժեքների դեմ իրականացվող ոտնձգությունները՝ ապագա կառավարությունից պահանջելով նշված  ոլորտները համակարգող նախարարությունների վերականգնումը՝ իբրև դրանց զարգացման և առաջընթացի երաշխավորի:

Երևան

9 դեկտեմբերի 2020թ.

Հավաքի մասնակիցներ`

  1. Վիկտոր Կատվալյան – Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  2. Ռուբեն Մելքոնյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ
  3. Արծրուն Ավագյան – բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան
  4. Յուրա Ավետիսյան – բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ
  5. Սերժ Սրապիոնյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, գրականագետ
  6. Վիգեն Ստեփանյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, դերասան
  7. Գագիկ Մանասյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակութաբան
  8. Կարեն Գևորգյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր
  9. Սամվել Հարոյան – ՀՀ հանրային խորհրդին կից մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ
  10. Հասմիկ Լեյլոյան –ՀՀ ժողովրդական արտիստ, երաժիշտ
  11. Արտաշես Կարապետյան –ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց
  12. Ժիրայր Դադասյան – արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր
  13. Աննա Մայիլյան –ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի
  14. Նորայր Դավթյան – ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, դիրիժոր
  15. Մերուժան Տեր-Գուլանյան – գրող, հրապարակախոս
  16. Արթուր Սահակյան – բեմադրող-ռեժիսոր
  17. Լևոն Գալստյան – կինոդրամատուրգ
  18. Գագիկ Կարապետյան –ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց
  19. Սամվել Գասպարյան –ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց
  20. Արայիկ Գևորգյան – Վանաձորի <> երգի-պարի անսամբլի գլխավոր բալետմայստեր
  21. Արմեն Ներսիսյան – Վանաձորի <> երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար
  22. Սամվել Թադևոսյան – սցենարիստ, կինոռեժիսոր
  23. Լևոն Իվանյան – ռեժիսոր
  24. Սամվել Խալաթյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ
  25. Գևորգ Գյուլումյան – ԵՊՀ մագիստրոս, լրագրող
  26. Նառա Սարգսյան – բանասիրական գիտությունների թեկնածու, գիտաշխատող
  27. Ռուբեն Հովհաննիսյան – ռեժիսոր
  28. Արսեն Գրիգորյան – (Մրո) ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ
  29. Եղիշե Պետրոսյան – երաժիշտ, երգահան
  30. Ներսիկ Իսպիրյան – ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ
  31. Արսինե Նավասարդյան – դերասանուհի, ռեժիսոր
  32. Սիրանույշ Եղիազարյան – երգչուհի, լրագրող
  33. Կարո Վարդանյան –արվեստի վաստակավոր գործիչ, Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ
  34. Մարտին Ահարոնյան – մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, երգահան
  35. Սամվել Բալոյան – ՀՀ վաստակավոր մանկավարժ
  36. Լուիզա Ղամբարյան – դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ
  37. Ստեփան Ղամբարյան – դերասան
  38. Ամատունի Վիրաբյան – պատմական գիտությունների դոկտոր
  39. Գևորգ Թադևոսյան – արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր
  40. Սպարտակ Ղարաբաղցյան – գրող, հրապարակախոս
  41. Ռիտա Շառոյան – մշակույթի վաստակավոր գործիչ
  42. Արտաշես Մարտիրոսյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
  43. Ռիտա Սաղաթելյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
  44. Վահագն Մամյան – Կ. Դեմիրճյանի անվան թանգարանի տնօրեն
  45. Արմինե Սարգսյան – Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն
  46. Նունե Ավետիսյան – ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն
  47. Կամո Մովսիսյան – Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ
  48. Մանուշակ Ստեփանյան – մանկավարժ, հասարակական գործիչ
  49. Գայանե Գեորգյան - <> միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահ
  50. Գոհար Սահակյան – Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս
  51. Արման Հայրապետյան - <> ՀԿ նախագահ
  52. Անահիտ Սարգսյան – բանաստեղծուհի
  53. Մերի Սահակյան – հեքիաթագիր, բանաստեղծուհի
  54. Արմինե Խանամիրյան – բժիշկ-մանկաբարձ
  55. Գոհար Աբրահամյան – դոցենտ, պարագետ
  56. Արսեն Համբարյան – գրող, երգահան
  57. Արթուր Հակոբյան – երաժիշտ, երգահան
  58. Հրաչ Գրիգորյան – Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ
  59. Անի Փաշայան- Հայ-ռուսական համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, գրականագետ
  60. Լիանա Անթառանյան – դրամատուրգ
  61. Մարինա Յուդաևա – պարուսույց, մանկավարժ