կարևոր
2123 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-10 16:31

Ճանապարհների վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատվեց հարկումից

Ճանապարհների վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատվեց հարկումից

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը հեղինակել էին ՀՀ կառավարության ու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը:

Օրենքի նախագծով նախատեսվում էր ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատել հարկումից, իսկ դատարկ վահանակների և գովազդակիր ընկերության սեփական գովազդի մասով ճանապարհային հարկի դրույքաչափերը համապատասխանեցնել համայնքներում տեղադրվող գովազդի համար վճարվող տեղական տուրքի դրույքաչափերին:

Առաջին ընթերցումից հետո նախագծում փոփոխություններ չէին կատարվել:

Ներկայացված նախագիծն ընդունվեց միաձայն՝ 86 «կողմ» ձայնով: