20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«1000+ հիմնադրամն սկսում է մի ծրագիր, որով «կամուրջ ֆինանսավորում» կտրամադրվի ծանր վիրավորված ու հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ ստանալու հավանականություն ունեցող զինվորներին, ինչպես նաև անհայտ կորած զինվորներ ունեցող ընտանիքներին:
Կամուրջ ֆինանսավորումը կտրամադրվի ամսական` մինչև 6 ամիս ժամկետով` մինչև տվյալ զինվորի իրավական կարգավիճակի հստակեցումը: Այս ծրագրերն արվում են, որպեսզի զինվորներն ու նրանց ընտանիքները կարողանան առաջիկայում լուծել որոշ ֆինանսական խնդիրներ: Կարգավիճակների հստակեցումից հետո, զինվորներն ու նրանց ընտանիքները կստանան օրենքով սահմանված համապատասխան գումարները»: