կարևոր
1041 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-10 16:05

Վահե Ղալումյանն ընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահ

Վահե Ղալումյանն ընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահ

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Այս մասին խորհրդարանի նիստի ընթացքում հայտարարել է Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր: Քվեաթերթիկներից անվավեր է ճանաչվել 3-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 77 «կողմ» և 4 «դեմ»»,- Հովակիմյանը:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ, ըստ այդմ, որոշումն ընդունվել է: