12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Կյանքից հեռացել է իտալական ֆուտբոլի լեգենդ, Ոսկե գնդակի դափնեկիր և աշխարհի չեմպիոն Պաոլո Ռոսին: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:
Ռոսին 65 տարեկան էր: Մահվան պատճառ է հանդիսացել թոքերի քաղցկեղը:
1981 թվականին նա տեղափոխվել է «Յուվենտուս»՝ կազմելով ոսկե եռյակ Միշել Պլատինիի և Զբիգնև Բոնեկի հետ։ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1982-ում նա դարձել է 6 գոլի հեղինակ, ինչի շնորհիվ ճանաչվել է 1982 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու։ Դարձել է լավագույնը, չնայած նրա երկարատև որակազրկմանը, որը ավարտվել է առաջնությունից ընդամենը 1 ամիս առաջ։ Ճանաչվել է նաև առաջնության լավագույն ռմբարկու։ Այդ նույն տարում, ըստ France Football ֆրանսիական ամագրի, ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։