կարևոր
3494 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-10 15:20

Ռազմական շքերթ՝ Ադրբեջանում

Ռազմական շքերթ՝ Ադրբեջանում

Դեկտեմբերի 10-ին Արցախի անկախության հռչակման օրը, Ադրբեջանում ռազմական շքերթ է անցկացվել, որին մասնակցել է նաեւ թուրքական զորախումբը:

Բաքվից շքերթին հետեւել է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, որն այսօր Իլհամ Ալիեւի հետ ծաղիկներ է դրել «Շեհիդների ծառուղում»:

Զորահանդեսի մեկնարկին երկուսն էլ ելույթ են ունեցել: Ալիեւը հայտարարել է, թե Զանգեզուրը, Սեւանն ու Երեւանը Ադրբեջանի պատմական հողերն են: Էրդողանն էլ իր ելույթում հիշել է Հայոց ցեղասպանության հիմնական կազմակերպիչներից Էնվեր փաշային, ու ասել է․ «Այսօր Էնվեր փաշայի հոգու լուսավորվելու օրն է»:

Զորահանդեսի ժամանակ ցուցադրվել է նաեւ պատերազմի ընթացքում առգրավված հայկական զինտեխնիկան: Բաքվի հրապարակով անցել է նաեւ բեռնատար, որը ծածկված է Արցախի Պաշտպանության բանակի խոցված տեխնիկայի ավտոհամարանիշներով:

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, թե շքերթին Ադրբեջանը պատրաստվում է քայլերթի հանել հայ գերիներին, սակայն դա տեղի չի ունեցել: