կարևոր
1287 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-10 14:13

ԿԽՄԿ-ն դեկտեմբերի 9-ից սկսել է Զանգելանում անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքներ իրականացնել

ԿԽՄԿ-ն դեկտեմբերի 9-ից սկսել է Զանգելանում անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքներ իրականացնել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դեկտեմբերի 9-ից սկսել է Զանգելանի հատվածում անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներ իրականացնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էջմիածնի զորամասի հրամանատարներից Արսեն Աբգարյանը՝ հավելելով, որ պատրաստվում է գնալ Կապան, և եթե թույլատրեն, ինքը ևս մասնակցի որոնողական այդ աշխատանքներին:

«Հիմա բանակցություններ են վարվում, որպեսզի յուրաքանչյուր հատվածում իրականացվեն այդ որոնողական աշխատանքները»,- ասել է Աբգարյանը:

Հարցին, թե ինչու այսքան երկար չէր իրականացվում որոնողական աշխատանքն այդ հատվածում, Աբգարյանը պատասխանեց, որ առանց ադրբեջանական կողմի համաձայնության չէին կարող որևէ բան անել:

Անհետ կորածների հարազատներն ակցիա են իրականացրել Էջմիածնի զորամասի մոտ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Սամվել Ասատրյանը հավաքվածների խմբի հետ անցկացրել է փակ հանդիպում Էջմիածնի զորամասում:

Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 1-ից բողոքի ակցիաներ են անցկացնում: Պաշտպանության նախարարությունը նրանց հայտնել էր, որ ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս շուտ Զանգելանի հատվածում որոնողական աշխատանքներ իրականացվեն: