կարևոր
602 դիտում, 10 ամիս առաջ - 2020-12-10 13:43

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4570 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4570 նոր դեպք

Դեկտեմբերի 10-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4570 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 178 953 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:  

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3045 պացիենտ:

Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 148 332 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 43 մարդ, ընդհանուր՝ 1657: