կարևոր
1487 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-10 13:31

Առանց Նիկոլ Հայաստան. քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Առանց Նիկոլ Հայաստան. քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հայրենիքի փրկության շարժումն այսօր առավոտյան Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էր նախաձեռնել: Պահանջև կրկին նույնն էր՝ Փաշինյանի հրաժարականը և նոր, անցումային կառավարության ձևավորումը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: 

Ակցիայի մասնակիցները Կառավարության շենքի առջևից շարժվեցին դեպի Տիգրան Մեծ պողոտան և փակեցին այն, ինչի արդյունքում էլ ոստիկանության մեծաթիվ ուժերի կողմից բերման ենթարկվեցին ակցիայի մի շարք մասնակիցներ: 

Նշենք նաև, որ բերման ենթարկված Տարոն Ղազարյանն ու ընկերները ՀՅԴ կամավորական վաշտերի կազմում պատերազմի գրեթե ողջ ընթացքում եղել են առաջնագծում՝ պաշտպանելով Արցախի հյուսիսային սահմանները: