կարևոր
585 դիտում, 10 ամիս առաջ - 2020-12-10 13:02

Արդարադատության փոխնախարարը նշանակվեց ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամ

Արդարադատության փոխնախարարը նշանակվեց ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամ

Կառավարությունը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակեց արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանին: Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանին»,-ասված է որոշման մեջ: