կարևոր
1673 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-10 12:33

Անհետ կորածների հարազատները ՊՆ-ից տեղեկություն են ակնկալում Զանգելանի հատվածում որոնման աշխատանքի մասին

Անհետ կորածների հարազատները ՊՆ-ից տեղեկություն են ակնկալում Զանգելանի հատվածում որոնման աշխատանքի մասին

Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 10-ին կրկին բողոքի ակցիա են անցկացրել Էջմիածնի զորամասի դիմաց` պահանջելով իշխանությունից որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանի հատվածում: Անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկն ասել է՝ սպասում են, որ Պաշտպանության նախարարությունից փոխանցեն Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի հայտնած տեղեկությունը Զանգելանի հատվածում որոնողական աշխատանքների հետ կապված:

Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 1-ից բողոքի ակցիաներ են անցկացնում: Պաշտպանության նախարարությունը նրանց հայտնել էր, որ ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս շուտ Զանգելանի հատվածում որոնողական աշխատանքներ իրականացվեն: