Արցախի բնակավայրերում դեռ երկար ժամանակ շարունակելու է վտանգ ներկայացնել չպայթած զենք-զինամթերքը: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«Ստեփանակերտից և շրջաններից Արցախի սակրավորական ջոկատները հայտնաբերում են տարբեր տեսակի պայթյունավտանգ առարկաներ, կամ կյանքին վտանգ սպառնացող ռազմամթերք:
Այն զինատեսակները որոնք հնարավոր չէ տեղափոխել՝ պայթեցվում են տեղում: Ցանկացած անծանոթ առարկա հայտնաբերելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել արտակարգ իրավիճակների պետական ծառայություն /911,101 կամ 112 կարճ հեռախոսահամարներին»: