կարևոր
1335 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-10 09:27

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է), Լոռու մարզի, Սյունիքի մարզի, Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ոսկեպար, Դիլիջանի ոլորաններին, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, Շիրակի մարզի Ամասիայի, Անիի, Աշոցքի տարածաշրջանների, Արթիկ-Մանթաշ-Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղում է ձյուն։

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում մառախուղ է։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։