կարևոր
1077 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-10 09:58

Ռուս խաղաղապահները ականազերծել են Ստեփանակերտ քաղաքի հարավային ծայրամասը

Ռուս խաղաղապահները ականազերծել են Ստեփանակերտ քաղաքի հարավային ծայրամասը

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաականային միջազգային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում:

Ռուս խաղաղապահները ինժեներական հետախուզում եւ տեղանքի ականազերծում են իրականացրել Ստեփանակերտ քաղաքի հարավային հատվածում։ Մեկ օրում մաքրվել է ավելի քան մեկ հեկտար տարածք, 500 մետր ճանապարհ և 24 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 6 չպայթած զինամթերք:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ամբողջ ընթացքում ականազերծվել է ավելի քան 70 հա տարածք, 23 կմ ճանապարհ, 157 տուն եւ սոցիալական օբյեկտներ հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 4500 պայթյունավտանգ առարկա: 

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, ռազմամթերքը դուրս են բերվում հատուկ տարածքներ և չնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգության անհրաժեշտ միջոցներ։