կարևոր
1538 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-10 09:13

Ռուս բժիշկները մեկ օրում օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի ավելի քան 40 բնակչի

Ռուս բժիշկները մեկ օրում օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի ավելի քան 40 բնակչի

Ռուս զինվորական բժիշկները Հատուկ նշանակության բժշկական ջոկատի տեղակայման կետերում մեկ օրում ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի 42 բնակչի, այդ թվում 7 երեխայի։ Կատարվել է խորհրդատվություն և զննում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը։

Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռուս խաղաղապահները բազմաֆունկցիոնալ բժշկական խումբ են ստեղծել՝ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում ռազմական բժիշկների արտագնա աշխատանքն ապահովելու համար: 

Ընդհանուր առմամբ ռուս զինվորական բժիշկների կողմից օգնություն է ցուցաբերվել ԼՂ 368 բնակչի, այդ թվում 41 երեխայի։

Խմբերի կազմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաեւ հոգեբանական ծառայության մասնագետներ, որոնք իրենց ծառայությունն են մատուցում հեռավոր գյուղերում եւ շրջաններում ապրող բնակչությանը:

Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումների կազմում աշխատում են 60-ից ավելի բժշկական մասնագետներ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ եւ համաճարակաբաններ:

Նշվում է, որ ավելի վաղ Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումներն Իլ-76 ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով Խաբարովսկ քաղաքից տեղափոխվել էին Երեւան, այնտեղից էլ՝ Ստեփանակերտ: