428 դիտում, 2020.12.09 22:49

Արմեն Հովհաննիսյանը կնշանակվի Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ

Արմեն Հովհաննիսյանը կնշանակվի Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ

ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը կառավարության որոշմամբ կնշանակվի Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ: Այս մասին որոշումը ներառված է գործադիրի դեկտեմբերի 10-ի նիստի օրակարգում:

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանին»,- ասված է որոշման մեջ: