կարևոր
1560 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-09 22:16

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ղևոնդյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ղևոնդյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը դեկտեմբերի 9-ին տեսակապի ձևաչափով մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 88-րդ նիստին։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել ԱՊՀ շրջանակներում տարբեր ուղղություններով համագործակցությանը վերաբերող արդիական հարցերի շուրջ:

«ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված էին ԱՊՀ մասնակից պետությունների՝ կեղծ ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների օգտագործման կանխարգելմանը և կանխմանն ուղղված համագործակցության համաձայնագրի մասին, մինչև 2025թ․ ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետություններում տրանսպորտային միջոցների համար որպես շարժիչային վառելանյութ բնական գազի օգտագործումը զարգացնելուն և խթանելուն ուղղված միջոցառումների մասին ԱՊՀ ՏԽ որոշումների նախագծերը։

Քննարկեցին նաև առողջապահության և ապահովագրության ոլորտում համատեղ հետազոտությունների իրագործման ծրագրերը, նորարարական գործունեության բնագավառում արդի հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիներին առնչվող հարցեր։

Նիստի արդյունքներով տնտեսական, էներգետիկ, գյուղատնտեսական և մեքենաշինության բնագավառներին առնչվող հարցերի վերաբերյալ տասնյակից ավելի որոշումներ ընդունվեցին։

Անդրադարձ կատարվեց նաև կազմակերպչական բնույթի, մասնավորապես՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի 89-րդ նիստը 2021թ․ մարտի 12-ին Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ հարցերին»,-նշված է հաղորդագրության մեջ: