կարևոր
1464 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-09 21:36

Մարտական դիրքերում իրականացվել է հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ

Մարտական դիրքերում իրականացվել է հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ

Չորրորդ զորամիավորման մարտական դիրքերում իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դիրքերի ավագները հրահանգավորել են զինծառայողներին մարտական հերթապահության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կրման առանձնահատկությունների վերաբերյալ, տվել համապատասխան ցուցումներ։

«Բարձր լեռնային գոտիներում, եղանակային բարդ պայմաններում, զինված ուժերի զինծառայողները շարունակում են պատասխանատվությամբ կատարել առաջադրված խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ։