27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայկական կողմը դուրս է բերել զոհված հայ զինծառայողների 846 մարմին: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանի հարցին:
«Որոնողական աշխատանքների, մարմինների դուրսբերման աշխատանքների արդեն մեծ ծավալն արվել է: Նոյեմբերի 10-ից ի վեր ռազմադաշտից դուրս է բերվել զոհվածների 846 մարմին, այս պահի դրությամբ այդ աշխատանքները նույնպես շարունակվում են: Այս պահի դրությամբ անճանաչելի 294 մարմնի նույնականացում ենք ունեցել, և մարմինները հանձնվել են ծնողներին: 154 մարմնի հետազոտություններ արված են և համընկնումներ դեռ տեղի չեն ունեցել»,- ասաց Ավինյանը:
Փոխվարչապետը հավելեց, որ զոհված զինծառայողների մարմինների ևս 443 նմուշ էլ դեռ հետազոտման փուլում է: