կարևոր
1627 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-09 19:02

Գարիկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Արարատի մարզպետի պաշտոնից

Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: Սարգսյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Արարատի մարզպետի պաշտոնում աշխատեցի 2,5 տարի: Աշխատանքի անցնելուց անմիջապես հետո լծվել եմ մարզը զարգացնելու և մեր բնակիչների կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու գործին։ Ժամանակն, իհարկե, բավարար չէր, որպեսզի մեր նախանշած բոլոր ծրագրերը կյանքի կոչեինք, սակայն այս ընթացքում կատարվեցին բավականին շատ աշխատանքներ, որոնք հեղափոխությունից առաջ տարիներ շարունակ չէին իրականացվել»,-գրել է նա:

Սարգսյանը միևնույն ժամանակ վստահեցրել է, որ այս 2,5 տարում եղած ռեսուրսով արվել է մաքսիմումը, ինչը հնարավոր էր անել: Կատարված աշխատանքների մասին նա խոստացել է առաջիկայում ներկայացնել մանրամասն հաշվետվություն։