16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Նիդերլանդների խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել Արցախի բնակչության մշտական անվտանգության ապահովման և կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին: Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդների խորհրդարանի կայքէջից:
Նիդերլանդների խորհրդարանի պատգմավորներ Վան դեր Գրաֆի, Ֆորդևինդի, Օմցիխտի և Բիսխոպի համատեղ մշակված բանաձևում նշված է.
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման, տեղի բնակչության համար ամուր անվտանգության ապահովման եւ կարգավիճակ որոշելու գործընթացի նախաձեռնման հրատապ անհրաժեշտություն կա: Այդ նպատակով կոչ ենք անում կառավարությանը ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»: