կարևոր
2181 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-09 18:45

ԱԺ-ի դիմաց ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը. դեկտեմբերի 10-ին ընդդիմությունը կհավաքվի կառավարության դիմաց

ԱԺ-ի դիմաց ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը. դեկտեմբերի 10-ին ընդդիմությունը կհավաքվի կառավարության դիմաց

ԱԺ-ի դիմաց ընդդիմության դեկտեմբերի 9-ի հանրահավաքն ավարտվեց: Ընդդիմությունը վաղը՝ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, կհավաքվի Կառաավարության շենքի դիմաց` պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Հանրահավաքի ավարտին ելույթ ունեցավ քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը, ով ասաց, որ ինքը չի ներկայացնում որեւէ կուսակցություն, այլ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ արժանապատիվ քաղաքացուն:

«Ես միացել եմ այս շարժմանը, որպեսզի պաշտպանեմ իմ ու ձեր ապրելու իրավունքը, արժաապատվությունը եւ մեր ապագա հաղթանակների հիմքը դնենք: Պահանջում եմ` միացեք այս շարժմանը եւ պայմանավորվենք, որ մյուս անգամ այսպես գերի կանգնելու դիրքով չենք կանգնելու: Ես հասկանում եմ, որ շատերը  ծնկած են, շատերը սգի մեջ են, բայց ոտքի ելեք, ժողովուրդ»,-ամփոփելով հանրահավաքը հայտնեց նա: