կարևոր
1462 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-09 18:30

Սոթքի հանքավայրի տարածքում ճշգրտում է տեղի ունեցել, երկու կողմերի ԶՈՒ-երն ավելի ճշգրիտ են դիրքավորվել

Սոթքի հանքավայրի տարածքում ճշգրտում է տեղի ունեցել, երկու կողմերի ԶՈՒ-երն ավելի ճշգրիտ են դիրքավորվել

Սոթքի հանքավայրի տարածքի մի հատվածում ճշգրտում է տեղի ունեցել, հայկական և ադրբեջանական կողմերի ԶՈՒ-երը ավելի ճշգրիտ են դիրքավորվել, արդյունքում վարչական շենքը գտնվում է հայկական կողմում: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:

Փոխվարչապետն ասաց, որ Սոթքի հանքի հետ կապված բանակցությունները պետք է տարվեն հնարավորինս սեղմ ժամկետներում: «Ուզում եմ տեղեկացնել, որ որոշակի ճշգրտում է տեղի ունեցել, և հանքավայրի տարածքի մի հատվածում, համապատասխանաբար, երկու կողմերի ԶՈՒ-երը ավելի ճշգրտի են դիրքավորվել, և վարչական շենքը գտնվում է հայկական կողմում: Հանքի շահագործման հետ կապված հարցերը նույնպես ունեն իրավական հիմնավորումներ և իրավական փաստաթղթեր, և դրանք նույնպես այդ նույն ֆորմատի՝ բանակցային գործընթացի հարցեր են»,-ասաց Ավինյանն ու կարծիք հայտնեց, որ առաջիկայում այդ հարցերը քննարկվելու են:

Սահմանազատման գործընթացներին անդրադառնալով՝ նա ասաց, որ ՀՀ ԶՈՒ-ն և ռուս գործընկերները բոլոր հատվածներում այդ գործընթացներին մասնակցում են: Կան հազար ու մի հարցեր, որոնք հընթացս առաջանում են: