կարևոր
656 դիտում, 11 ամիս առաջ - 2020-12-09 16:01

Արցախի Մարտունի քաղաքի վերականգման աշխատանքներում ընդգրկված է 11 շինարարական կազմակերպություն

Արցախի Մարտունի քաղաքի վերականգման աշխատանքներում ընդգրկված է 11 շինարարական կազմակերպություն

Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի ավերածությունների վերանորոգման, վերականգման և վերակառուցման աշխատանքներում ընդգրկված է 11 շինարարական կազմակերպություն: Այս մասին տեղեկացնում է Արցախի Քաղաքաշինության նախարարությունը: Նշվում է, որ շինաշխատանքների հսկողությունն իրականացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:

«Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանը և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կառավարիչ Էդվին Գրիգորյանը հանդիպել են ԱՀ Մարտունի քաղաքում։ Տեղում քննարկել են պատերազմի հետևանքով շրջկենտրոնում և շրջանի գյուղական բնակավայրերում առաջացած ավերածությունների մասին։ Այնուհետև ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանը, ԱՀ Մարտունի քաղաքի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի և մի խումբ շինարարների ուղեկցությամբ, շրջայց են կատարել շրջկենտրոնում և շրջանի գյուղական բնակավայրերում, ծանոթացել պատերազմի հետևանքով առաջացած ավերածություններին։ Նախարարի տեղակալը տեղում տվել է համապատասխան հանձնարարականներ վերանորոգման, վերականգման  և վերակառուցման աշխատանքների արագ ավարտի վերաբերյալ»,-ասված է ԱՀ քաղաքաշինության նախարարության հաղորդագրությունում: