Կայացել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Մ17 և Մ19 տարեկանների 2021/2022 թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկվեց 13-րդ խմբում: Մրցակիցներն են Անգլիայի, Սլովակիայի և Բելառուսի հավաքականները։ Հանդիպումների անցկացման վայրը և հստակ ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ:
Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է 11-րդ խմբում: Մրցակիցներն են Խորվաթիայի, Շոտլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները։ Հանդիպումների անցկացման վայրը և հստակ ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ: