560 դիտում, 2020.12.09 14:23

Շարունակում ենք նույն կերպ, նույն ոգով, նույն վճռականությամբ՝ 16:00-ին ԱԺ-ի դիմաց. Հայրենիքի փրկության շարժում

Շարունակում ենք նույն կերպ, նույն  ոգով, նույն վճռականությամբ՝ 16:00-ին ԱԺ-ի դիմաց. Հայրենիքի փրկության շարժում

Հայրենիքի փրկության շարժումը այսօր շարունակում է բողոքի ակցիան՝ վարչապետի հրաժարականի պահանջով: Այսօր ժամը 16:00-ին կոչ անելով բոլոր քաղաքացիներին գալ Ազգային ժողովի դիմաց՝ ժողովրդի կամքը պարտադրելու իշխող ռեժիմին:

«Սա նեղ կուսակցական շարժում չէ։ Սա միայն իշխանափոխության շարժում չէ։ Սա նախևառաջ արժանապատվության շարժում է։ Պարտության խարանը մեր վրայից մաքրելու, մեջքներս ուղղելու և ապագան կերտելու շարժում»- նշել է ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Թե ինչու պետք է հեռանա այս վարչախումբն իր պարագլխի հետ, լրացուցիչ բացատրության կարիք չունի, քանզի խայտառակ կապիտուլյացիայից հետո այլ բան չի կարող լինել։

Մենք ժողովրդի աջակցությամբ կձևավորենք ազգային համաձայնության նոր կառավարություն, կլծվենք հրատապ խնդիրների լուծման գործին, կնախապատրաստենք նոր ընտրություններ։

Կարևորում եմ գործող Ազգային ժողովի կայունացնող դերակատարումը ստեղծված քաղաքական ճգնաժամում։ Մենք չենք ուզում ցնցումներ։ Մեզ հանրային համերաշխություն է պետք։ Ատելության ու թույնի մթնոլորտը պետք է մնան անցյալում։

Իրավապահ մարմիններին կոչ եմ անում պահպանել հասարակական կարգը, չդառնալ քաղաքական գործիք պարտված իշխանության ձեռքում։

Եկեք տեր կանգնենք մեր ապագային, եկեք միասին մասնակցենք մեր երկրի վերածննդին»- նշվում է Վազգեն Մանուկյանի կոչում։