կարևոր
1911 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-09 12:05

Զորահավաքով զորակոչված քաղաքացիների նոյեմբեր ամսվա վճարումները կսկսեն կատարվել դեկտեմբերի 17-ից

Զորահավաքով զորակոչված քաղաքացիների նոյեմբեր ամսվա վճարումները կսկսեն կատարվել դեկտեմբերի 17-ից

Ադրբեջանի Հանրապետության կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցելու համար զորահավաքային զորակոչով զորակոչված  քաղաքացիների նոյեմբեր ամսվա համար վճարումները կսկսեն կատարվել սույն թվականի դեկտեմբերի 17-ից՝ այս պահին ընթացող ցուցակների, հրամանագրումների և մյուս փաստաթղթերի լիարժեք ճշգրտման աշխատանքների ավարտից հետո։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: