կարևոր
1068 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-09 11:46

COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել Է 68 միլիոնը

COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել Է 68 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր վարակվածների թիվն աշխարհում հասել է 68 մլն 161 հազար 156-ի: Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանը:

Համալսարանի տվյալներով՝ աշխարհում ընդհանուր կորոնավիրուսից մահացել է 1 մլն 555 հազար 138 մարդ, բուժվել է 43 մլն 889 հազար 842-ը:

Վարակվածների եւ մահացածների թվաքանակով աշխարհում առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ գրանցվել է COVID-19-ով վարակման 15 մլն 159 հազար 237 դեպք եւ 286 հազար 189 մահվան ելք: