կարևոր
344 դիտում, 5 ամիս առաջ --> 2020-12-09 10:05

Երևանի որոշ փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երևանի որոշ փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար Երևան քաղաքի Էստոնական փողոցում և Արզումանյան փողոցի Հալաբյան-Շինարարներ փողոցների հատվածում 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ինչպես տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից, փոփոխության արդյունքում կկատարվի նշված փողոցների առանցքային գծանշման տեղափոխություն և միաժամանակ՝ Հալաբյան փողոցից դեպի Շինարարների փողոց երթևեկության ուղղության աջ կողմերում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը: