կարևոր
1308 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-08 22:18

ՀՀ ՄԻՊ-ն ԱՄՆ դեսպանին է փոխանցել ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դաժանությունների ու խոշտանգումների կոնկրետ ապացույցներ

ՀՀ ՄԻՊ-ն ԱՄՆ դեսպանին է փոխանցել ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դաժանությունների ու խոշտանգումների կոնկրետ ապացույցներ

Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, փաստաբաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանն այսօր հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական վայրագությունների ու խաշտանգումների ապացույցներ, որոնք կատարվել են էթնիկ հայերի նկատմամբ։

Պաշտպանը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացները՝ խաղալով հայ հասարակության հույզերի հետ։ Ադրբեջանը չի հրապարակում նաև գերիների իրական թիվը։

Դեսպանը նշել է, որ Միացյալ Նահանգների համար առաջնահերթ է գերիների հանդեպ արժանապատիվ վերաբերմունքն ու նրանց անվտանգ վերադարձը: Դատապարտելով գերիների նկատմամբ բռնությունը՝ նա շեշտել է մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը։

Հանդիպման ընթացքում Պաշտպանը դեսպանին է փոխանցել ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դաժանությունների ու խոշտանգումների կոնկրետ ապացույցներ։