Դեկտեմբերի 8-ի հրամանագրով վարչապետը փոփոխության է ենթարկել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը, և Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ Ռաֆիկ Զաքարյանի փոխարեն նշանակվել է ծառայության մյուս պետի տեղակալ, նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը:
Մինչ պատգամավոր դառնալը Ուլիխանյանը նույն պաշտոնը զբաղեցրել է 2018-2019թթ.-երին: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
ՊՎԾ ղեկավարը Դավիթ սանասարյանն է: