29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Մինչ համացանցում ակտիվ շրջանառվում է, որ Արարատի մարզպետը շուտով կլքի իր պաշտոնը, Գարիկ Սարգսյանն «ապացուցել» է 2020 թվականի պատերազմին իր մասնակցությունը: Նա լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, այն վերնագրելով՝ «Թե բա` Գարիկ Սարգսյանը Շուշիում չի եղել...»:
Կոկորդիլոսաբուծության մասին իր գիտելիքներով հանրությանը հայտնի մարզպետը, սակայն, չի հստակեցրել՝ նա պատերազմին է մասնակցել այդ օրերին, թե Շուշիում միայն հպարտությամբ լուսանկարվել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: