ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Գրիգորյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Կարեն Գրիգորյանին 2020 թվականի դեկտեմբերի 11-ից ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ։