Մի քանի ժամ առաջ տեղեկացրել էինք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Մանդատը վայր դնելուց անմիջապես հետո մամուլում շրջանառվում են լուրեր, որ Խաչատրյանը նշանակվելու է Լոռու մարզպետ:
Արամ Խաչատրյանը մեկնաբանել է իր հետագա գործունեության մասին լուրերը.
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: Տարբեր շահարկումներից զերծ մնալու և բազմաթիվ քաղաքացիների զանգերին ի պատասխան տեղեկացնում եմ, որ մանդատից հրաժարվելը կապված է բացառապես գործադիրում աշխատանքս շարունակելու նպատակով: Այս պահին տարբեր քննարկումներ ենք վարում գործընկերներիս հետ: Ավելի մանրամասն կտեղեկացնեմ որոշակի հստակություն լինելու դեպքում»: