կարևոր
2657 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-08 20:19

Դեկտեմբերի 9-ին ժամը 16։00-ին հանդիպում ենք ՀՀ Ազգային ժողովի դիմաց և ժողովրդի կամքը պարտադրում իշխող ռեժիմին. Հայրենիքի փրկության շարժում

Հայրենիքի փրկության շարժումը տեղեկացնում է, որ վաղը՝ դեկտեմբերի 9-ին ժամը 16:00-ին Ազգային ժողովի դիմաց շարունակվելու են քաղաքացիների խաղաղ բողոքի ակցիաները՝ կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջով:

«Սիրելի' հայրենակիցներ,

անսալով Հայրենիքի փրկության շարժման կոչին՝ ՀՀ բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիներ այսօր խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացրել Հայաստանի ողջ տարածքում։ Վաղը շարունակում ենք նույն կերպ։ Նույն ոգով։ Նույն վճռականությամբ։

Օրվա երկրորդ կեսին՝ ժամը 16։00-ին, հանդիպում ենք ՀՀ Ազգային ժողովի դիմաց և ժողովրդի կամքը պարտադրում իշխող ռեժիմին։

Միասին փրկենք մեր Հայրենիքը»։