06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից: Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Մելիքսեթ Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»:
Նշենք, որ Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի երկրապահ կամավորական միության նախագահն է և Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնին նշանակվել էր հոկտեմբերի 29-ին։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Սյունիքի մարզպետի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվել էր Հունան Պողոսյանը: