Ինչպես տեղեկացրել ենք, այսօր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է գրել Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը: Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի, եթե մեկ շաբաթվա ընթացքում նա ետ չվերցի իր դիմումը, ապա պատգամավորի լիազորությունները կդադարեն: Նրան կփոխարին խմբակցության ընտրացուցակի հաջորդ անձը՝ Վանիկ Օհանյանը: Օհանյանը պատգամավորի թեկնածու էր առաջադրվել մեծամասնական ռեյտինգային ընտրակարգով:
Վանիկ Օհանյանը մասնագիտությամբ ատամնաբույժ է: 2017 թվականի հոկտեմբերից հիմնադրել է «Օհանյան կլինիկա» ՍՊԸ-ն, որտեղ աշխատել է որպես բժիշկ-ստոմատոլոգ: Այժմ զբաղեցնում է Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնը: