կարևոր
1831 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-08 16:29

Անհնազանդության ակցիա իրականացնող 34 անձ բերման է ենթարկվել

Անհնազանդության ակցիա իրականացնող 34 անձ բերման է ենթարկվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա իրականացնող 34 անձ բերվել է ոստիկանության տարբեր բաժիններ՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Հայրենիքի փրկության շարժում»-ը տվել էր մեկնարկը քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաների` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Ցուցարարները փորձում էին փակել Երևանի մի շարք փողոցներ: Անհնազանդության ակցիաները կշարունակվեն մինչև 17:00-ն: