20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում ոստիկանները ծեծել են և բռնություն գործադրել Արարատի մարզպետարանի դիմացից բերման ենթարկված Գերասիմ Վարդանյանին. Yerkir.am-ին տեղեկացրել է Գերասիմ Վարդանյանը, որն այժմ գտնվում է ոստիկանության Արտաշատի բաժնում:
«Բաժին բերման ենթարկելուց հետո ոստիկաններով թափվեցին վրաս և սկսեցին հարվածել ու հայհոյել: Ես, իհարկե, հնարավորության սահմաններում թույլ չտվեցի, որ Նիկոլի ռեժիմին ծառայող այդ թափթփուկները հագուրդ տան իրենց մոլուցքին, այդուհանդերձ, փաստ է, որ գահավիժող ռեժիմն ամեն գնով ուզում է գոնե մի քանի ժամով երկարացնել իր կյանքը, որը թույլ չենք տալու»-,հայտնել է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը:
Հիշեցնենք՝ Արարատի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցների հետ վեճի բռնվեցին մի խումբ քաղաքացիներ։ «Մարզպետի խունտան է»,-տեղեկացրեց ակցիայի մասնակիցներից մեկը։ Խոչընդոտողների մեջ նրանք նկատեցին նաև Արարատի մարզպետի օգնականին և ասացին, որ նրանք սադրիչներ են։
Ակցիայի մասնակիցներն իրենց կողմնակիցներին կոչ արեցին չտրվել Փաշինյանի կազմակերպած սադրանքներին։
Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, որոնց թվում՝ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին։