կարևոր
1485 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-08 14:36

Փակ են Երևանի մի շարք պողոտաներ և փողոցներ. Առանց Նիկոլ Հայաստան ակցիան շարունակվում է

Երևանում այս պահին քաղաքացիները մեքենաներով և շարքերով փակում են Մյասնիկյանի պողոտան, Քանաքեռ տանող հատվածը, Թբիլիսյան խճուղին: Մոտ 40 րոպե քաղաքացիները փակ պահեցին Մյասնիկյան պողոտայի երթևկելի հատվածը: 

Ավազե պարկեր էին տեղադրվել մայրաքաղաքի կետրոնում ՝ Պուշկին-Սարյան խաչմերուկում։

Բողոքի ակցիաներ էին նաև Ավանում, որտեղ բեռնատարները փակել են ճանապարհը, որոշ ժամանակով փակվել է նաև Ազատության պողոտան