20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Քաղաքացիներն այս պահին անհնազանդության ակցիա են անում Երևանի տարբեր հատվածներում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը Իրավաբան․net-ին հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում քաղաքացիները իրականացնում են իրենց անհնազանդության ակցիան, այդ պատճառով կաթվածահար է եղել մետրոպոլիտենի բնականոն երևթեկությունը՝ փակ են բոլոր կայարանները։
«Քաղաքացիները կանգնում են դռների արանքում, չեն թողնում գնացքները շարժվեն։ Չգիտենք, թե երբ կվերականգնվի աշխատանքը։ Ավելի ուշ մենք հավելյալ կտեղեկացնենք այդ մասին»,-նշեց Խաչատրյանը։