կարևոր
1370 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-08 14:03

Առանց Նիկոլ Հայաստան. քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում. ՖՈՏՈՇԱՐՔ

Առանց Նիկոլ Հայաստան. քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում. ՖՈՏՈՇԱՐՔ

Այս պահին Հայաստանի ողջ տարածքով ՀՀ քաղաքացիները իրականացնում են խաղաղ քաղաքացիական անհնազանդության գործողություններ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նշենք, որ այսօր՝ ժամը 12–ին, լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։ Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին՝ կիրառելով անհամաչափ ուժ:

Երևանի մի շարք փողոցներում ճանապարհ փակելու փորձերը ոստիկաններն անմիջապես կանխում են և ոստիկանական մեծ ուժերի տեղակայման պատճառով ևս կաթվածահար է լինում է երթևեկությունը:

Ոստիկանները նաև թույլ չեն տալիս, որ քաղաքացիներն անցնեն հետիոտնային անցումով՝ պատճառաբանելով, թե ճանապարհները չպետք է փակվեն: Ակցիայի մասնակիցները պնդում են, որ այս որոշումն անօրինական է, քանի որ ոստիկանները չեն ներկայացնում, որ հրաման ունեն հետիոտնային անցումը փակելու մասին:

Մեկ տասնյակից ավել ակցիայի մասնակիցներ բերման են ենթարկվել Ամիրյան-Մաշտոց ճանապարհային հատվածից, որոնց մեջ է եղել նաև ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը: Տիգրան Մեծ պողոտայից ոստիկանները բերման են ենթարկել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանին։

Լրագրողներին ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ համաձայն է՝ ոստիկանները պետք է հասարակական կարգը հսկեն, բայց արդեն անցնում են սահմանները: