կարևոր
2163 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-08 12:26

Այս պահից սկսած՝ մինչև 17։00–ն ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ անհնազանդության ակցիաներ անելու՝ իրենց բողոքն ու պահանջը տեղ հասցնելու համար

Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացնում է Հայրենիքի փրկությայն շարժման ուղերձը՝ ուղղված Փաշինյանի հեռացմանը. 

«Դեկտեմբերի 5-ին՝ շաբաթ օրը Հայրենիքի փրկությայն շարժման հանրահավաքի ժամանակ մենք միասին վերահաստատեցինք Նիկոլ Փաշինյանի հեռանալու պահանջը և հանրահավաքից հետո մենք միասին այդ պահանջը փոխանցեցինք իրեն՝ ժամանակ տալով մինչև երեքշաբթի ժամը 12:00-ը հրաժարական տա և հեռանա: Ինչպես տեսնում եք արդեն 12:08 րոպե է, և Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել: Հետևաբար, այս պահից սկսած մինչև 17:00 Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաները և գործողություններն անելու, իրենց բողոքը, իրենց պահանջը տեղ հասցնելու համար: 

Ես դիմում եմ մեր քաղաքացիներին իրենց բոլոր գործողություններն անել օրենքի սահմաններում, չտրվել սադրանքների:

Դիմում եմ իրավապահ համակարգին՝ ապահովել ՀՀ քաղաքացիների՝ ազատ երթեր, ցույցեր, բողոքներ անելու իրավունքը և երբեք չտրվել ու չկատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները և ուժ կիրառել մեր ժողովրդի նկատմամբ: 

Մեկ անգմա ևս դիմում եմ Նիկոլ Փաշինյանին. Նիկո՛լ, միևնույն է դու հեռանալու ես, հեռացի՛ր անցնցում, գոնե այս անգամ խնայիր մեր ժողովրդին, պետությունը և պետականությունը: Գնա՛ անցնցում, մի՛ խաթարիր մեր երկրի ներքին կյանքը: Քո հեռանալը կենսական անհրաժեշտություն է մեր ժողովրդի և պետության համար: 

Սիրելի քաղաքացինե՛ր, դուք այս պահից ազատ եք խաղաղ, քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար, նորից եմ կրկնում՝ չտրվեք սադրանքների, ամեն ինչ պետք է լինի օրինականության և սահմանադրության շրջանակներում: 

Նիկո՛լ, հեռացի՛ր»: