կարևոր
2549 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-08 11:47

Նախատեսվում է ճանապարհների գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատել հարկումից

Նախատեսվում է ճանապարհների գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատել հարկումից

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը հեղինակել են ՀՀ կառավարությունն ու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը:

«Նախատեսվում է ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատել հարկումից: Դատարկ վահանակների և գովազդակիր ընկերության սեփական գովազդի մասով ճանապարհային հարկի դրույքաչափերը համապատասխանեցնել համայնքներում տեղադրվող գովազդի համար վճարվող տեղական տուրքի դրույքաչափերին»,- նախագիծը ներկայացնելիս ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն: