24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաականային միջազգային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում:
Ռուս խաղաղապահները ինժեներական հետախուզում եւ տեղանքի ականազերծում են իրականացրել Ստեփանակերտ քաղաքի հարավային հատվածում։ Մեկ օրում մաքրվել է ավելի քան մեկ հեկտար տարածք, մեկ կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել եւ ոչնչացվել է 2876 պայթուցիկ առարկա:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ամբողջ ընթացքում ականազերծվել է ավելի քան 62 հա տարածք, 21 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 4000 պայթյունավտանգ առարկա:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, ռազմամթերքը դուրս են բերվում հատուկ տարածքներ և չնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգության անհրաժեշտ միջոցներ։