24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Նորաշեն համայնքի ավագանին պահանջում է Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության անցնցում հեռացումը իշխանությունից․
«Մեծ ուշադրությամբ հետևելով հանրապետությունում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակին, տեսնելով քաղաքական իշխանության ապակառուցողական, ապազգային, հասրակության նկատմամբ վարած մանիպուլիացիոն քաղաքականությունը, պատերազմի առաջին օրերից և հետպատերազմյան ընթացքում իշխանության վարած ապիկար քաղաքականությունը՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության, ռազմագերիների, փախստականների, անհետ կորածների հարցերով, որոնցից մեկը մեր գործընկեր՝ ավագանու հարգարժան անդամ Հարություն Կիրակոսյանն է, ինչպես նաև հայտնվելով անհամաձայնություն վարչապետի կոմղից նոյեմբերի 10-ին ստորագրված խայտառակ կապիտուլիացիոն փաստաթղթին, Նորաշեն համայնքի ավագանին որոշում է՝
միանալ Հայաստանի Հանրապետության համայնքների մեծամասնության արդարացի պահանջին և անվերապահորեն պահանջել Հ.Հ. վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության անցնցում հեռացումը իշխանությունից։
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ԱԶԳԻՆ»։