կարևոր
2053 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-07 23:18

Տավուշի մարզի Բերդ քաղաքում մառախուղ է. Ապարան քաղաքում ձյուն է տեղում

Տավուշի մարզի Բերդ քաղաքում մառախուղ է. Ապարան քաղաքում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին եւ Ստեփանավանի ոլորաններին (բեռնատարների համար դժվարանցանելի է) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Տավուշի մարզի Բերդ քաղաքում մառախուղ է։

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է ձյուն։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է միայն բեռնատարների համար։

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։